News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Ամառային հանգստի սեզոնին Սևանի ոստիկանների աշխատանքը ծանրաբեռնված է՝ հասարակական կարգի պահպանություն, անվտանգություն, հանցագործությունների կանխարգելում: Իհարկե, հնարավոր չէ կանխել բոլոր հանցագործությունները, և նման դեպքերում արդեն հերթը բացահայտմանն է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 1-ի գիշերը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բաժին բերման ենթարկեցին աբովյանցի 49-ամյա մի տղամարդու: Նա կասկածվում էր գողություն կատարելու մեջ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նախորդ օրը նա, օգտվելով Սևանա թերակղզու հանրային լողափի հանգստյան գոտու հյուրանոցային համարի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել ու գողացել էր կնոջ պայուսակ, որի մեջ կային հայկական, ռուսական ու վրացական դրամներ, օծանելիք, ակնոցներ ու բանկային քարտ, նաև` համարը վարձակալած ամուսինների անձնագրերը:

Հանցագործության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալվադորի խորհրդարանը երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը հանցավորության դեմ պայքարի համար
Սալվադորում հերթական անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը...
Խոշորագույն կարտելներից մեկի կոլումբացի նարկոբարոնը ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման.
Դել Գոլֆո կլանը հզոր թմրակարտել է, որը վերահսում է դեպի Մեքսիկա և ԱՄՆ կոկաինի․․․
Հայաստանում կես տարում սպանության դեպքերի 50 տոկոս աճ է գրանցվել
Ավելացել է նաև հրազենով կատարված սպանությունների թիվը․․․
Սալվադորի խորհրդարանը հավանություն  է տվել ավազակախմբերի անդամների խմբային դատավարությունների անցկացմանը
Սալվադորի խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ է կատարել...
Սիցիլիայի ափերի մոտ 5,3 տոննա քաշով կոկաին տեղափոխող նավ է առգրավվել. Գործով Ադրբեջանի քաղաքացիներ են անցնում
Թմրանյութը փոխադրվել է Պալաուի դրոշով նավի վրա...
Չեռնոգորիայում ձերբակալվել է Կուբանը «նայող» Ժորիկ Մանուկյանը (Թբիլիսցի)
Գեորգի Մանուկյանը ձերբակալվել է Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում...
Ամենաշատ