News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Չինաստանի դեմ ագրեսիվ առճակատման վտանգների մասին՝ նշելով, որ Վաշինգտոնի ավելի ու ավելի կոշտ հայացքները կարող են «շատ վտանգավոր» լինել, փոխանցում է AFP-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Չինաստանի հետ առողջ մրցակցությունից անցել է այն կարծիքին, որ Ամերիկան «այս կամ այն կերպ պետք է հաղթի»: «Այսօր (ԱՄՆ-ում) կա երկկուսակցական կոնսենսուս մեկ հարցի վերաբերյալ, այն է՝ Չինաստանի հետ հարաբերությունները»,- ասել է նա Ասպենի անվտանգության ֆորումում: «Բայց նրանց դիրքորոշումը կոշտ է: Եւ ես վստահ չեմ, որ սա ճիշտ կոնսենսուս է»,- ասել է Սինգապուրի առաջնորդը: «Չգիտեմ՝ արդյոք ամերիկացիները գիտակցում են, թե ինչ ահավոր հակառակորդի են հանդիպելու, եթե որոշեն, որ Չինաստանը թշնամի է: Այս իրավիճակում ես երկուսին էլ կասեի՝ դադար տվեք, մտածեք, դա շատ վտանգավոր է»,- ասել է նա:

«ԱՄՆ-ի եւ Չինաստանի համար կենսականորեն անհրաժեշտ է աշխատել միմյանց հետ՝ կանխելու բախումը, որը կործանարար կլինի երկու կողմերի եւ աշխարհի համար»:

Նա նշել է, որ Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի կոշտ հայացքները ավելի ու ավելի են համընկնում Չինաստանի այն համոզման հետ, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել: Նա քննադատել է Բայդենի վարչակազմի կոշտությունը մարտին Էնքորիջում չինացիների հետ բարձր մակարդակի երկկողմ հանդիպման ժամանակ:

«Փաստորեն, կողմերից ոչ մեկը չի կարող ճնշել մյուսին»,- ասել է նա:

Լի Սյեն Լուն ողջունել է Բայդենի վարչակազմի վերադարձը «ավելի ավանդական» արտաքին քաղաքականություն: «Երկրներն ԱՄՆ-ից ակնկալում են երկարաժամկետ ռազմավարական հետեւողականություն եւ «հուսալի ու կանխատեսելի» քաղաքականություն:

Նա ասել է, որ Թայվանն իրենից ներկայացնում է հատկապես պոտենցիալ թեժ կետ: «Չեմ կարծում, որ նրանք (Չինաստանը) ցանկանում են միակողմանի քայլ կատարել, ինչպես Թայվան ներխուժումն էր: Բայց ես կարծում եմ, որ կա վտանգ, եւ վտանգը կայանում է զանգվածային սխալ հաշվարկի մեջ»:

Նա երախտագիտություն է հայտնել նախորդ շաբաթ Սինգապուրում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի արած մեկնաբանությունների համար՝ նախազգուշացնելով Թայվանում իրավիճակի ստատուս-քվոյի ցանկացած փոփոխության վտանգի մասին:

«Կարծում եմ, որ եթե այս զգուշավոր դիրքորոշումը հստակ եւ հետեւողականորեն պահպանվի, ապա մենք կկարողանանք խաղաղություն եւ կայունություն պահպանել Թայվանի նեղուցում»,- ասել է Լի Սյան Լունը:

Ամեն դեպքում, հավելել է նա, «ձեզ բավական բարդ շրջան է սպասում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ