News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Եթե այսօր տեղի ունենային ընտրություններ, ես համոզված եմ, որ ներկայիս ընդդիմությունը չէր հավաքի անգամ իր ստացած ձայների կեսը, որովհետեւ իրենց ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին տապալելու համար, ինչը իրենք չեն արել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլիա սուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Իրենց ձայն տվողներին չի հետաքրքրել, որ իրենք կգնան խրոխտ ելույթ կունենան, ԱԺ-ում ձեռները կխփեն սեղաններին, թե չեն խփի: Իրենց ձայն են տվել ու ասել՝ գնացեք, տապալեք Նիկոլ Փաշինյանին, ուզում եք՝ տարեք հեղափոխությամբ տապալեք: Առավել եւս այս ընդդիմությունը ուներ Նիկոլ Փաշինյանին տապալելու միայն այդ ճանապարհը՝ ընտրություն, որը կվերածվեր հեղափոխության: Այսինքն ընտրությունը կլեգիտիմացներ հեղափոխական ակտը»-ասաց նա:

Տպել
Ամենաշատ