News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 1-ին փողոցում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի հողատարածքներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

Տպել
Ամենաշատ