News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն չորս մարդ է զոհվել, եւս 20-ը վիրավորվել է  Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլլահ Մուհամեդին եւ դրան հաջորդած բախումներն ուժայինների եւ հարձակվողների միջեւ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայության աղբյուրները:Աղբյուրները նշել են, որ ավտոմեքենան վարել է մահապարտ ահաբեկիչը:

TOLOnews հեռուստաալիքը երկրի ՆԳՆ-ին հղումով հայտնել է, որ նախարարի տան վրա հարձակումը ավարտվել է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ գրոհին մասնակցել է չորս զինյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի 1TV հեռուստաալիքը հայտնել էր Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Քաբուլ քաղաքում, նախարարի տան մոտ ականապատ ավտոմեքենայի պայթեցման մասին: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չէր, նրա ընտանիքը տարհանվել է: Ավելի ուշ TOLOnews-ը հայտնել էր, որ զինված մարդիկ ներխուժել են Մուհամեդի տուն, անվտանգության ուժերը նրանց հետ հրաձգություն էին սկսել: 1TV հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ պայթյունից հետո անհայտ անձինք սկսել են ներխուժել նաեւ խաղաղ բնակիչների տներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ