News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի քրեական գործը քննելուց հրաժարված դատավոր Վաչե Մարգարյանի գրությունը, թե նա ինչու է հրաժարվել քննել այդ քրեական գործը։

Մարգարյանը իր որոշման մեջ գրել է. «Հարկ եմ համարում նշել, որ նախագահող դատավորս 1999-2001 թվականներին զորակոչվել եմ բանակ՝պարտադիր ժամկետային զիծառայության եւ նշանակվել եմ ՊԲ զորամասում որպես շարքային զինվոր, այնուհետեւ ստացել եմ ավագի կոչում։ Զորակոչվելով բանակ թիվ ՊԲ N զորամասի հրամանատարն է հանդիսացել Մովսես Հրանտի Հակոբյանը, ում հրամամատարության ներքո էլ սկսվել է իմ զինծառայությունը։

Հարկ եմ համարում նշել, որ Մովսես Հրանտի Հակոբյանին՝ որպես զորամասի հրամանատարի վերաբերվել եմ շատ դրական, կատարել եմ նրա կողմից տրված բոլոր հրամանները եւ հանձնարարականները՝ նրան ընդունելով որպես պրոֆեսիոնալ զինվորական, եւ ցուցաբերելով օրինակելի վարքագիծ՝ արժանացել եմ նրա կողմից տրված խրախուսանքների, ուստի գտնում եմ՝ տվյալ պարագայում կանխակալ վերաբերմունք ունեմ մեղադրյալ Մովսես Հակոբյանի նկատմամբ եւ որպես դատավոր չեմ կարող լինել անաչառ եւ գործով իրականացնել անկողմնակալ որոշում»:

Եվ արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական երեք ուժ՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կազմում. ով է ընտրում
Մեր տեղեկություններով՝ վերջին հանդիպման ժամանակ հստակեցվել է ցանկը, եւ չնայած ի սկզբանե առաջարկ է եղել, որ բոլոր ներկա...
«Փաստ». «Վեթինգը» նորից ուզում են մղել առաջին պլան
Ինչպես հայտնի է, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց երկրում կոշտ...
«Ժողովուրդ». Մարզպետի մտերիմը քաղաքապետի թեկնածու. ում են առաջադրելու Իջևանում
Երեկ՝ ամբողջ օրը, փորձեցինք կապ հաստատել Ճաղարյանի հետ, փորձերը...
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը պատժո՞ւմ է ՀԱՊԿ-ին
Ի՞նչ օդանավով պետք է մեկներ՝ առաջին բորտո՞վ, իսկ Արմեն Գրիգորյանն ինչպե՞ս է մեկնել։ Նույնիսկ եթե օդանավը փչացած է, կարող էր...
«Ժողովուրդ». Պատրա՞ստ, թե՞ անտեղյակ էինք պատերազմին. Փաշինյանի սայթաքումները
Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ...
«Փաստ». Քանի՞ մշակութային գործչի է վերաբերելու պատվովճարի բարձրացումը
Համապատասխան հարցմամբ դիմեցինք Հայաստանի ճարտարապետների միություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ այս պատվովճարից որևէ ճարտարապետ ներկայումս...
Ամենաշատ