News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր Էլդանիզ Սալիմովը, ով ռեստորանում ոստիկանի էր ծեծել, զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ինչպես հաղորդում է Azeri Daily-ն, օգոստոսի 3 -ին Ադրբեջանի խորհրդարանի նիստին ներկա է եղել գլխավոր դատախազ Կամրան Ալիեւը: Ինքը` Էլդանիզ Սալիմովը, բացակայում էր, նա մեկ օր առաջ եկել էր Միլի Մեջլիս կարգապահական հանձնաժողովի նիստին եւ ներողություն էր խնդրել:

Նաբրանում տեղի ունեցած միջադեպի բոլոր մանրամասները դեռ չեն բացահայտվում: Հայտնի է միայն, որ Էլդանիզ Սալիմովն ընկերների հետ զվարճանում էր իր բարեկամի կողմից վարձակալվող ռեստորանում: Երբ արդեն կեսգիշեր էր, այնտեղ ոստիկաններ էին հայտնվել եւ պահանջել են, որպեսզի ռեստորանը փակվի կարանտինային ռեժիմին համապատասխան: Արդեն գինովցած պատգամավորի եւ ոստիկանի միջեւ վեճ էր ծագել, որի արդյունքում պատգամավորը ծեծի էր ենթարկել ոստիկանին: Խորհրդարանի նիստին խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ կա 10 րոպեանոց տեսաձայնագրություն, որը դիտելուց հետո պատգամավորները կասկածներ եւ հարցեր չեն ունենա իրենց գործընկերոջ մեղքի վերաբերյալ: Գլխավոր դատախազ Կամրան Ալիեւն իր ելույթի ընթացքում նաեւ նշել է, որ Էլդանիզ Սալիմովի գործը սովորական չէ, եւ երբ խոսքը վերաբերում է դատարանին, հանրությունը կիմանա բոլոր մանրամասները:

Ելույթ ունեցած պատգամավորները դատապարտել են իրենց գործընկերոջը: Պատգամավոր Մուսա Գուլիեւը նույնիսկ արտասվել է՝ մեջբերելով Էրդողանին: Հատկանշական է, որ մինչեւ վերջերս մեղավոր պատգամավորն իշխող կուսակցության ներկայացուցիչն էր Ադրբեջանում:

Այնուամենայնիվ, կար մի պատգամավոր, ով փորձում էր պաշտպանել իր գործընկերոջը: «Ամեն օր մենք քաղաքացիներից բողոքներ ենք ստանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Մենք հիմա պետք է խուսափե՞նք, երբ ոստիկան ենք տեսնում: Մեզանից յուրաքանչյուրը կզրկվի՞ անձեռնմխելիությունից տարբեր պատրվակներով: Ստացվում է, որ ժողովուրդն ասում է ճշմարտությունը եւ խորհրդարանը պետք է լուծարվի»,- ասել է Թահիր Քերիմլին:

Գլխավոր դատախազի խոսքով՝ պարզվել է, որ դեպքի պահին ոստիկանը հերթապահություն չէր իրականացնում:

Բանավեճից հետո քվեարկության դրվեց Էլդանիզ Սալիմովին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր: Մեկը, ամենայն հավանականությամբ, հենց Թահիր Քարիմլին էր, ով դեմ քվեարկեց:

«Պատգամավորները կատարված պարտքի զգացումով ցրվեցին. ոմանք՝ բուֆետ ոմանք՝ տուն: Սակայն բուֆետում սովորական աշխույժություն, որի մշտական ​​մասնակիցը հենց Սալիմովն էր, այսօր չէր նկատվում. յուրաքանչյուր պատգամավոր փորձում էր Սալիմովի ձեռնաշղթաները: Միլի Մեջլիսի նիստի ավարտից 40 րոպե անց Էլդանիզ Սալիմովը բերման ենթարկվեց, տեղափոխվեց դատարան եւ ձերբակալվեց երեք ամսով: Աստծո ուղիներին անքննելի են: Միլի Մեջլիսի բուֆետը Քյուրդախանի գյուղի բանտի խցիկներից ընդամենը մեկ քայլ է բաժանում»,- եզրափակում է պարբերականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ