News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ Այս մասին  NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից։

Նրա կարգադրությամբ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Լեւոն Սահակյանը՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ Էդուարդ Խանզրադյանը՝  աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ալեն Սիմոնյանը իրեն խորհրդական է նշանակել Հովհաննես Նալբանդյանին, օգնական՝  Դավիթ Առաքելյանին, որպես ռեֆերենտներ ՝ Զինա Չալիկյանին եւ Աշխեն Հայրապետյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ