News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերը, ինչի արդյունքում պարզվել է, որ քննարկվող ժամանակահատվածում կատարվել է գողության 12 դեպք, որոնց գերակշռող մասը՝ Գյումրի քաղաքում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:

Արձանագրված դեպքերից 9-ով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով։ 3 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնց վարույթն այնուհետև կասեցվել է հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու հիմքով:

Գողությունների գերակշիռ մասը կատարվել է գիշերային ժամերին, որպես հանցագործության թիրախ, հիմնականում ընտրվել են հակաառևանգման ազդանշանային համակարգ չունեցող, կայանված վայրերում տեսաձայնագրող սարքեր չունեցող, հսկողությունից դուրս մնացած ավտոմեքենաները։ Ավտոմեքենայի դռները բացել են դռան ապակին կոտրելու կամ տեխնիկական միջոցի գործադրմամբ։ Հաճախակի են գողության դեպքերը Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական  և Վարդ-Բաղ թաղամասերից։

Հանցագործության ծնող հիմնական պատճառներ և նպաստող պայմաններ են շարունակում մնալ տարածաշրջանի ազգաբնակչության զբաղվածության ցածր մակարդակը, սոցիալական ոչ բարվոք պայմանները, նախկինում դատապարտված կամ քրեածին հակում ունեցող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց նկատմամբ համապատասխան մարմինների կողմից ոչ բավարար հսկողություն և պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելը, ավտոմեքենաների անբավարար պաշտպանությունը, անվտանգության ազդանշանային համակարգով չկահավորելը, երկար ժամանակով առանց հսկողության թողնելը և այլն։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն դեպքերում, երբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բողոքի բացակայության հիմքով, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերվել հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, հաշվառման վերցնելու, նրանց հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ տանելու, այլ հանցագործությունների կատարմանը նրանց մասնակից լինելու հնարավորության հարցը պարզելու ուղղությամբ։ Ընդ որում, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին-առանձին չեն ուսումնասիրվել սպասարկվող օպերատիվ իրավիճակը, ըստ  տեղամասերի կատարված հանցագործությունների բնույթը, դրանց կատարմանը նպաստող տեղային պատճառներն ու պայմանները, տուժողների ու հափշտակված իրերի մասին տեղեկությունները:

Հաշվի առնելով ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազը  ՀՀ  ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հղված միջնորդագրով ուշադրություն է հրավիրել այս բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, բացահայտման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ազգաբնակչության հետ տարվող բացատրական աշխատանքների ոլորտներում առկա բացերի և դրանք վերացնելու անհրաժեշտության վրա: 

Մասնավորապես, շեշտվել է որպես կանխարգելիչ միջոց, գիշերային ժամերին հանցանքի կատարման համար առավել ռիսկային գոտիներում ինտենսիվ շրջիկ հերթապահություններ և ծառայություններ իրականացնելու, բնակելի թաղամասերում (որոնց բակում կայանված են ավտոմեքենաներ) ոստիկանական ավտոմեքենաներով շրջիկ վերակարգերի նշանակման, նախկինում դատապարտված կամ քրեածին, հատկապես գողությունների հակում ունեցող, գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաև իրենց սեփականության պաշտպանությունն ապահովելու նպատակով ավտոմեքենաների սեփականատերերի հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու կարիքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Երիտասարդն, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենայի ուղղությամբ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ