News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իշխանությունների բոլոր պատրաստությունները ծայրահեղ անիմաստ են, որովհետև պայքարը և ընդվուզումները լինելու են այն տեղից և այն ձևով, որոնց իրենք վայրկյան անգամ չեն սպասում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Երկու ազգային ընդդիմադիր ուժեր խորհրդարանական մանդատ ունեն և իշխանությանը թույլ չեն տալու նմանօրինակ ձևով ինչ ուզեն բանակցեն։ Գուցե նեղանա որոշ գործընկերներ, բայց մեր մեջ Փաշինյանի հետ սուրճ խմողներ չկան։ Չկան այնպիսի մարդիկ, որոնք սուրճ խմեն Փաշինյանի հետ, իսկ հետ լեգիտիմացնեն իր հակահայկական գործունեությունը։ Եթե գաղտնի արվի, ապա դահլիճում կան շատ գործիքներ դրանք կանխելու համար և դահլիճից դուրս էլ կան։ Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ մենք ռուպորները մոռացել ենք և անցել ենք մանդատների։ Մի ձեռքով կարող ենք իրականացրել խորհրդարանական վերահսկողություն, մյուս ձեռքով էլ իրականացնել այն բոլոր ցույցերը, որոնցից այդքան սարսափում իշխանությունը»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ 2018 թվականից սկսած եղել է ՀՀԿ-ն եղել է ամենառադիկալ ընդդիմությունը։

«Չկա որևէ քաղաքական ուժ, որը նույն չափ բովանդակային և գործառնական ընդդիմություն է եղել, որքան «Հանրապետական» կուսակցությունը։ Արթուր Վանեցյանը եղել է առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը դուրս է եկել և խոսել է այն անվտանգային խնդիրների մասին, որոնք ծառացած են եղել Հայաստանի առջև։ Փաստացի, երկու առաջին ընդդիմադիր ուժերի ռադիկալության վրա կասկածելու համար կարող է լինել երկու պատճառ՝ գուցե հիասթափություն ամբողջական գործընթացից, և երկրորդ՝ տարրական նախանձ այս դահլիճում չհայտնվելու համար»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ Մամիջանյանի՝ իրենց լռեցնելն անհնար է։

«Իշխանությունն ապօրինաբար զավթած մարդիկ լսելու են իրենց հասցեին այն, ինչին արժանի են։ Մեզ բնում խեղդողը չի ծնվել։ Արդեն երեք տարի մենք լսում ենք, թե ինչպես են մեզ վերացնելու, եկել է մեր քաղաքական վախճանը և այլն։ Իշխանափոխության հարցը դուրս չի եկել մեր օրակարգից, ընդամենն ավելացել է ևս մեկ գործիք՝ այս դահլիճը, այդ իշխանափոխության համար»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Տպել
Ամենաշատ