News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե խորհրդարանի փոխնախագահի պաշտոնին ընտրվեմ, ընդդիմության առաջնահերթությունները եւ նրա պայքարի վերջնանպատակները չեն փոխվի։ Այս մասին ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի թեկնածության քննարկման ընթացքում օգոստոսի 4-ին հայտարարեց թափուր պաշտոնի թեկնածու, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա հավաստիացմամբ՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, որն ընդդիմությանն է վերագրված Սահմանադրությամբ, ծառայելու է գործընկերների, ինչպես նաեւ հազարավոր համախոհների եւ քաղաքացիների պահանջներին, որոնք վերջին ամիսներին օրենքի շրջանակում հասարակական-քաղաքական պայքար են մղել։

Նա նշեց, որ իշխանությունը, որը պարտվեց պատերազմում եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրեց տխրահռչակ հայտարարությունը կապիտուլյացիայի մասին, պետք է հրաժարական տա։ «Խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու դեպքում ես կդառնամ ընդդիմության ձայնը ինչպես խորհրդարաի ղեկավարությունում, այնպես էլ ընդհանրապես Ազգային ժողովում։ Լիովին իրականացնելով խորհրդարանի փոխնախագահին վստահված լիազորությունները՝ ես կընդդիմանամ այն բոլոր վտանգներին եւ սպառնալիքներին, որոնց բախվում է մեր երկիրը։ Վստահ եղեք, որ ԱԺ փոխնախագահի կարգավիճակը  չի փոխի ոչ մեր առաջնահերթությունները, ոչ ընդհանուր պայքարի նպատակները, ոչ առկա օրակարգը»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնը դիտարկում է որպես հերթական լրացուցիչ գործիք ընդդիմության համար, որի օգնությամբ կարելի կլինի առաջադրել քաղաքական պլատֆորմ այն ծրագրերի իրականացման համար, որոնք կծառայեն ինչպես ազգային, այնպես էլ պետական շահերին։ Թե ինչպես դա կարվի խորհրդարանում կառավարող կուսակցության 2/3 տեղերի պայմաններում, խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը չեն պարզաբանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ