News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները միաժամանակյա են, մեկի հրաժարականը ենթադրում է մյուսի լուծարում, ինչը մանավանդ այս պայմաններում խնդրահարույց է, քանի որ Արցախը կարող է իշխանություն չունենա դրանցից մեկի հրաժարականի դեպքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն՝ անդրադառնալով «Արդարություն» խմբակցության հայտարարությանը, որով առաջարկվում է Արցախում սահմանադրական փոփոխություններ անել եւ անցնել կիսանախագահական կառավարման համակարգի,  ապա հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, այնուհետեւ Հանրապետության նախագահի ընտրություններ:

«Այո, սահմանադրական փոփոխություններ պետք է լինեն, եւ առաջին հերթին պետք է տարաժամկետ լինեն ԱԺ նախագահի եւ Հանրապետության նախագահի ընտրությունները։ Բացի այդ մենք պետք է անցկացնենք  ՏԻՄ ընտրություններ, որը նախագահի հրամանագրով հետաձգված է մինչեւ 2022թ։ Մենք միշտ էլ պահանջում ենք նախագահի հրաժարականը, բայց հաշվի առնելով, որ օրինակ, նախագահի հրաժարականի դեպքում կլուծարվի նաեւ ԱԺ–ն, եւ պետք է միաժամանակյա ընտրություններ լինեն, դա ստեղծված իրավիճակում կարող է տարբեր հարցեր առաջացնել այն պայմաններում, երբ մենք ունենք տեղահանվածներ եւ այլ սոցիալական խնդիրներ»,– ասաց Արթուր Մոսիյանը։

Նշենք, որ 44–օրյա պատերազմից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել էին  ԱԺ 4 խմբակցությունները՝ ՀՅԴ–ն, «Արդարությունը», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը եւ «Միասնական հայրենիքը»։ 

«Նոյեմբերին 4 խմբակցությունով էինք պահանջել, հիմա երեքով ենք պահանջում, «Միասնական հայրենիքը» չմիացավ, այսինքն՝ դա ուժի մեջ է, խոսքը միայն ժամկետների եւ հերթականության մասին է»,– ընդգծեց դաշնակցական պատգամավորը։  

Նախագահականից կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը, ՀՅԴ–ի համար քննարկման հարց է. «Ամեն մի մոդել ունի իր առավելությունն ու թերությունը, բայց կարեւորն այն է, որ ցանկացած մոդելի ժամանակ ճիշտ ձեւով իշխանությունը կազմակերպվի։ Դաշնակցությունը միշտ պառլամենտական կառավարման համակարգի կողմնակից է, բայց այս տարբերակը եւս քննարկելի է»։

ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ Արցախում քաղաքական ճգնաժամ կա։

«Առաջնայինն այս փուլում  պաշտպանվածության ամրապնդումն է, արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը։ Ոչ արդյունավետ կառավարումը հանգեցնում է քաղաքական ճգնաժամի։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորում, այսօր ամբողջը կենտրոնացված է մեկ անձի՝ նախագահի շուրջ, իսկ թե ինչպես են կառավարում, մենք դա տեսանք թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո»,–  նշեց Արթուր Մոսիյանը։

Արցախում այս ժամանակահատվածում, ըստ պատգամավորի՝ կրակոցներ միշտ էլ լինում են, բայց ընդհանուր առմամբ հարաբերական հանգիստ է։ Ինչ վերաբերում է արցախցիների սոցիալական խնդիրներին, ապա նրա խոսքով՝ Կառավարությունը վարկերի միջոցով սոցիալական ծրագրեր է իրականացնում։

«Մարդիկ ահագին գույք են կորցրել, հիմա գույքագրման եւ աջակցություն ցուցաբերելու գործընթացների մեկնարկի մասին է քննարկվում»,– հավելեց նա։

Արցախը պետք է կիսանախագահական երկիր դառնա, ապա անցկացվեն ԱԺ–ի եւ նախագահի ընտրություններ. «Արդարություն» խմբակցություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ