News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչ Ազգային Ժողովում ընդդիմությունը իշխանական քաղաքական դիակներ է հերձում, մի քանի խոսքով անդրադառնամ Արցախի նախագահի պաշտոնին հանգամանքների բերումով լռված Արայիկ Հարությունյանի այսօրվա բլթոցներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլի մարսողական խողովակի վերջնամասում ծվարած սույն ողորմելին, ով նույնքան մեղավոր է Արցախյան վերջին պատերազմի մարդկային և տարածքային կորուստների համար և ով Արցախի բյուջեում հայտնված գումարների հաշվին փորձում է հիմա գնել մարդկանց լռությունը, այսօր դուրս է եկել իր բնից ու անբարո ստեր ու ապուշություններ դուրս տվել:

Նա ասել է, թե իբր «դավաճանություն չի եղել ու մենք կռվել ենք աշխարհի դեմ»: Սրան հիշեցնել է պետք վառվռուն աչքերով իր նախապատերազմյան հարցազրույցները, որոնցում նա հայտատրարում էր, որ Արցախի օդը այլևս փակ է, որ բանակը աննախադեպ համալրվում է, որ աշխարհը զմայլվում է ժողովրդավար Հայաստանով:

Մարդ ինչքան բարոյապես ու մտավոր տկար պիտի լինի, որ հիմա էլ, այսքանից հետո, դեռ փորձի արյունից մաքրել իր ու իր տիրոջ արյունոտ երեսը:

Բա հարց չե՞ք ուզում տալ. այ Արայիկ, բա որ աշխարհը վիճվածքին «ժողովրդավար» լինելու համար ծափահարում էր, պատերազմի ժամանակ խի՞ կողքներս չէր:

Բա որ այդ սրիկան քեզ հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ բանակցություններում իրեն գժի տեղ է դնում, չէի՞ր զգում գլխներիս եկող աղետը:

Բա խի՞ այդպես ստացվեց, որ ամբողջ աշխարհը, քո խոսքերով, մեր դեմ էր:

Խոսելուց առաջ մտածելը չէր խանգարի:

Բայց ոչ քո դեպքում, քանզի հիմա քո ուշքն ու միտքը ոչ թե Արցախի ապագան, այլ շինարարական տենդերները, իսկ վերջում էլ՝ ապահով և անպատիժ ծլկելու ճանապարհների որոնումները:

Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ