News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր է միանալ Չինաստանին այդ երկրի հյուսիս-արեւմուտքի Նինսյա-Հուեյի շրջանի Ցինտունսյա մարտավարական պատրաստման համատեղ բազայում զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի կունենան օգոստոսի 9-13-ը, տեղեկացնում է Global Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ զորավարժությունների նպատակը Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդումն է։ Երկու երկրների ինքնաթիռների, հրետանային զենքերի եւ զրահատեխնիկայի մի քանի մոդելներ կմասնակցեն զորավարժություններին համատեղ հետախուզության մարզման, ինչպես նաեւ էլեկտրոնային գրոհի հնարավորությունների եւ հարվածների հասցման մարզումների համար։

Սրանք առաջին համատեղ զորավարժություններն են, որոնք անցկացվելու են Չինաստանում COVID-19 համավարակի բռնկումից հետո։ Նյութի հեղինակի խոսքով՝ դրանք ցուցադրելու են, որ Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի փոխադարձ վստահությունը լրջորեն խորացել է։

«Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության եւ համակարգման համատեքստում Պեկինը եւ Մոսկվան ռազմական ոլորտում փոխադարձ վստահության ամրապնդման կարիք ունեն։ Բացի այդ, ԱՄՆ գլխավորած արեւմտյան երկրների կողմից շարունակվող ճնշման պատճառով այս երկու երկրները ստիպված են ավելի սերտ ռազմական համագործակցություն զարգացնել։ (...) Ի պատասխան այն փաստի, որ Վաշինգտոնն էլ ավելի մեծ քաոս է ստեղծում ամբողջ աշխարհում, Պեկինը եւ Մոսկվան պետք է համատեղ հասկացնեն ԱՄՆ-ին, որ չպետք է միջամտի տարածաշրջանային հետագա գործերին»,- ասվում է նյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ