News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը սուտ անվանեց տեղեկությունները, թե գեներալ Մովսես Հակոբյանն իր առանձնատունը ծախել է բանակի վրա, հետո բանակը այդ նույն տունը տվել է իրեն որպես կեցության վայր:

«Բացահայտ սուտ է դա, որովհետեւ Մովսես Հակոբյանը, իր ծառայության այն հատվածը, որ իրականացրել է ՊԲ-ում, ես այդ ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարարը եւ այդպիսի բան տեղի չի ունեցել: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորության սահմաններում իրավունք ունի պահովել իր սոցիալական խնդիրները:

Ինչ վերաբերում է գեներալների կողմից թալանին, ես կարող եմ ասել հետեւյալը. նախեւառաջ բանակից հեռու մնացեք, այդ խնդիրներն են, որ բերել են բանակի հրամանատարական կազմին բերել են հոգեբանական ճնշված իրավիճակի, իսկ հրամանատարը, որը համարձակ կերպով որոշումներ չի ընդունում, չի կարող հասնել հաջողությունների»:

Տպել
Ամենաշատ