News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այո, իմ ընտանիքը հյուրանոց ունի Սեւանա լճի ափին: Այս մասին նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստին երեք փոխխոսնակներից մեկի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի թեկնածու, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով իշխող կուսակցության պատգամավորների հարցերին:

Թեկնածուի խոսքով` ինքը հյուրանոց է կառուցել բաց դաշտում, որտեղ ոչ մի կոմունիկացիա չկար: Խորհրդարանականը վստահեցրեց, որ ինքը չի օգտվել իր պաշտոնեական դիրքից` որեւէ արտոնություն ստանալու համար: Նշենք, որ Սաղաթելյանը Հայաստանի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 4 ամիս:

«Ես իմ առաջին ընկերությունը բացել եմ 2005 թվականին: Այո, իմ ընտանիքը զբաղվել է եւ շարունակելու է զբաղվել բիզնեսով»,- ասաց Սաղաթելյանը` նշելով, որ ինքն քաղաքականության մեջ է մտել` դրանից բխող բոլոր սահմանափակումներով:
 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ