News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրավիրված էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  հարցերի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, 10-րդ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը:

Կրթօջախի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտությունը ծագել էր դեռ մինչև պատերազմը: 2018 թվականին  հանրապետական սեյսմիկ կայանի եզրակացության հիման վրա նախագիծ էր մշակվել, համաձայն որի պիտի իրականացվեին կրող պատերի ու միջհարկային ծածկերի ամրացման աշխատանքներ: Նախատեսվում էր նաև ընդհանուր վերանորոգում: Ծրագրի արժեքը 2018 թվականի գներով  շուրջ 2 մլրդ 61 մլն դրամ էր:

Քննարկման արդյունքում առաջարկվել է  վերանայել նախնական նախագիծը, ինչը թույլ կտա հրաժարվել ավելորդ ծախսերից ու առավել սեղմ ժամկետներում իրականացնել շենքի վերանորոգումը: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլերով՝ ըստ առանձին մասնաշենքերի, ինչը հնարավորություն կտա չխաթարել ուսումնական գործընթացը:

Շինարարությունը ամբողջությամբ կավարտվի 2022 թվականի  ամռանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ