News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է «թույլ» լիբանանյան քաղաքական դասին՝ մեղադրելով վերջինիս երկրում տնտեսական ցնցումների մեջ, հաղորդում է Reuters-ը:

«Լիբանանցի առաջնորդները, կարծես, խաղադրույք են կատարում քաշքշուկների ռազմավարության վրա, ինչի համար ես ցավում եմ եւ կարծում եմ, որ դա պատմական եւ բարոյական ձախողում է»,-ասել է Մակրոնը:

Ֆրանսիան ղեկավարել է ճգնաժամից դուրսբերման միջազգային ջանքերը: Մակրոնը երկու անգամ Բեյրութ է այցելել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Անդրադառնալով միջազգային հանրության եւ Մակրոնի՝ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին կոչերին՝ Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է. «Այսօր մենք նոր փուլում ենք: Ես իսկապես հուսով եմ, որ կառավարություն կձեւավորվի, եւ կլինեն բարեփոխումներ»:

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան 100 մլն եվրո կառաջարկի, իսկ Գերմանիան խոստացել է 40 մլն եվրո:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ