News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանը, կորոնավիրուսային դեպքերի աճի զսպման ջանքերի շրջանակներում, խստացրել է իր քաղաքացիների համար արտասահմանյան ուղեւորությունների սահմանափակումներն այն բանից հետո, երբ վերջին ամիսներին գրանցվել է վարակների ամենաբարձր քանակը, հաղորդում է AFP-ն:

Մարդկանց տեղաշարժը ավելի սահմանափակ է դառնում Չինաստանի ներսում՝ որոշ քաղաքներում տեղական տրանսպորտի փակման պատճառով:

Վերջին բռնկումը սպառնում է ազդել երկրի տնտեսության վերականգնման եւ նորմալ կյանքի վերադառնալու վրա՝ հուլիսի կեսերից երկրի ներսում գրանցվել է գրեթե 500 դեպք:

Տեղական իշխանությունները ստուգել են ամբողջ քաղաքներ եւ սահմանել արգելափակումներ։ Չորեքշաբթի օրը պաշտոնական տվյալները ցույց են տվել վարակման 71 նոր դեպք` առավելագույնը հունվարից, բայց վարակվածության դեռ ցածր մակարդակ, չնայած բռնկումը տարածվել է տասնյակ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ