News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագրի» ջոկատն Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողությունների չի մասնակցել, բայց կարևորն այն ուղերձն է, որը մենք փոխանցել ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Մենք անմիջապես ազդակ տվեցինք իշխանությանը, որ մենք, լինելով ընդդիմադիր ուժ, պատրաստ ենք մեր նպաստը բերելու որտեղ է, որ հարկ համարի զինվորական հրամանատարությունը։ Մենք երեք օր անցկացրինք համապատասխան վարժություններ զորամասում, և մեր ջոկատն ուղարկվեց այնտեղ, որտեղ անհրաժեշտ եղավ։ Մենք չգիտեինք՝ կոնկրետ որ հատվածում էինք լինելու, և մեզ, որտեղ որ հարմար գտան, խրամատներ փորեցինք, և կատարեցինք աշխատանքներ։ Բայց կարևորը ուղերձն է, որ ընդդիմադիր արմատական ուժը պատրաստակամություն հայտնեց լինել իշխանության կողքին մեր հայրենիքի համար ճակատագրական պահին»,- նշեց նա։

Աղազարյանը դիմեց նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին․ «Պարոն Օհանյան դուք անձամբ ինձ մեդալ եք տվել, ձեռքս եք սեղմել, որտեղ դուք ուղարկել եք, այդտեղ էլ գնացել ենք։ Մենք մարտական գործողությունների չենք մասնակցել, և ոչ մեկն էլ չի ասել, որ մասնակցել ենք»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։

Հովիկ Աղազարյանը կարծիք հայտնեց, որ ութերորդ գումարման խորհրդարանն արգասաբեր աշխատանք կունենա։

«Խորհրդարանը, ունենալով ընդդիմության մեջ շատ պատրաստված քաղաքական և տնտեսական գործիչներ, առաջիկայում ցույց կտա, որ նորագույն պատմության մեջ ամենալավ և ամենաարդյունավետ Ազգային ժողովը կլինի»,- հավելեց Աղազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ