News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Կապված այն բանի, որ կլիմայի փոփոխությունը սպառնում է կայսերական պինգվինների բնակավայրին, ԱՄՆ ձկնորսության եւ վայրի բնության ծառայությունն առաջարկել է այդ տեսակները ներառել անհետացման սպառնալիքի տակ գտնվողների ցուցակում, հայտնում է AP-ն:

«Կայսերական պինգվինների կյանքի ցիկլը կապված է ծովի կայուն սառույցի հետ, որը նրանց անհրաժեշտ է բազմանալու եւ սնվելու համար»,- ասել է Վուդս Հոլ օվկիանոսագիտական ինստիտուտի պինգվինների հարցերով բնապահպան Ստեֆանի Ջենուվրիեն:

Global Change Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչեւ 2100 թվականը կայսերական պինգվինների գաղութների 98%-ը կարող է անհետացման եզրին լինել, եթե ածխածնի արտանետումների եւ կլիմայի փոփոխության ընթացիկ տեմպերը չփոխվեն: Գաղութների մոտ 70%-ը վտանգի տակ կլինի ավելի շուտ՝ մինչեւ 2050 թվականը:

Նոր ուսումնասիրությունը դիտարկել է տաքացման ընդհանուր միտումները եւ գլոբալ տաքացման հետեւանքով եղանակի ծայրահեղ տատանումների հավանականության աճը: Նաեւ նշվել է, որ 2016 թվականին ծովի սառույցի չափազանց ցածր մակարդակը հանգեցրել է Անտարկտիդայի Հալլեյի ծոցում բազմացումից կայսերական պինգվինների գաղութի զանգվածային հրաժարմանը:

Այդ տարի ծովային սեզոնային սառույցը կոտրվել էր նախքան պինգվինների մոտ մեծահասակների անջրանցիկ փետուրներ կառաջանային, եւ մոտ 10 000 ճուտ խեղդվել էր:

Կայսրական պինգվինները ձմռանը բազմանում են բացառապես Անտարկտիդայում: Նրանք կարող են դիմանալ մինուս 40 աստիճանին եւ 144 կիլոմետր/ժամ քամու արագությանը՝ հավաքվելով մի քանի հազար թռչունների խմբերում: Բայց նրանք չեն կարող գոյատեւել առանց ծովի բավարար քանակի սառույցի:

«Այս պինգվինները շատ են տուժել կլիմայի ճգնաժամից, եւ ԱՄՆ կառավարությունը վերջապես գիտակցում է այս սպառնալիքը»,- ասել է Կենսաբանական բազմազանության ոչ առեւտրային կենտրոնի միջազգային ծրագրի տնօրեն Սառա Ուլեմանը:

Աշխարհի ամենամեծ՝ կայսրական պինգվինները ներկայումս կազմում են 270 000-280 000 բնավորվող զույգ, կամ 625 000-650 000 արարած:

Թռչուններին ցուցակում ներգրավելը ապահովում է պաշտպանություն, օրինակ՝ արգելում է առեւտրային նպատակներով թռչունների արտահանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ