News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը


Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 85-ամյա մի բնակիչ օգոստոսի 3-ին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ իր բնակարանից գողացել են փող, տան սեփականության վկայականն ու ավանդի գրքույկները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ տանտիրոջ` գողությունն արել էին գիշերը, իսկ բնակարան մտել էին պատուհանից: Ուսումնասիրությունը հաստատեց տանտիրոջ վարկածը. պատուհանը վնասված էր, լուսամուտագոգին էլ հայտնաբերվեցին ոտնահետքեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի Աղայան փողոցի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին, ապա ներկայացվեց Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ էլ երիտասարդը խոստովանեց, որ գողությունն արել էր ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տպել
Ամենաշատ