News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը


Արթիկի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին օգոստոսի 2-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթիկ քաղաքում նրանք կանգնեցրին «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 27-ամյա վարորդին ու երեք ուղևորի՝ բոլորն էլ նախկինում դատված:

Նրանց անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց, իսկ մեքենայի զննության ընթացքում վարորդը ներկայացրեց կանեփի սերմեր, 9 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, փայտե մահակ և կանեփի թփեր:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ