News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 4-ին, ժամը 13։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։25-ին։ Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվել է 13.5 հա խոտածածկ տարածք։

Տպել
Ամենաշատ