News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շինարարությունում ապամոնտաժող բրիգադները իրենց խնդիրը բավականին հեշտ են լուծում: Շատ ավելի բարդ խնդիր է կանգնած շինարարական բրիգադների առջեւ: Այս մասին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 4-ին խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, բացատրեց, որ կառուցողի խնդիրը բարդանում է նրանով, որ շինարարությունն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գիտելիքներ, կրթություն, գաղափարներ, կարողանալ ստեղծել եւ արտադրել: Ընդ որում, ընդդիմադիր պատգամավորը իշխող կուսակցության պատգամավորներին հիշեցրեց նախընտրական քարոզարշավի ընթացքում կառուցողականության մասին Փաշինյանի հայտարարությունները, այդ թվում` «պողպատե մանդատի» մասին:

«Դուք լիազորե՞լ եք Նիկոլ Փաշինյանին առաջարկել, խնդրել, սպառնալ եւ պահանջել, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դաշինքը գնա համատեղ համագործակցության՝ կառուցողական մթնոլորտում: Եթե լիազորել եք, ուրեմն ինչ-որ կերպ ցույց տվեք, որպեսզի մենք հասկանանք»,- ասաց Ղազինյանը: Նա միաժամանակ նշեց, որ ներկայիս իշխանության բառապաշարի լույսի ներքո չի հավատում, որ նրանք պատրաստ են կառուցողական համագործակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ