News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի եւ իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Անցած ընտրություններում հայ ժողովուրդը կողմ քվեարկեց խաղաղությանը, կայունությանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ձեզ վստահելով պետության համար այդ կարեւոր առաջադրանքներն իրականացնելու մանդատը»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի եւ Հայաստանի միջեւ բազմակողմանի համագործակցության հետագա ընդլայնումը, ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը, քաղաքացիների բարեկեցության աճին:

Նա նաեւ մաղթել է Նիկոլ Փաշինյանին քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք եւ հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ