News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիբանանին իր կամքը պարտադրելու «Հըզբոլլահի» համառ փորձերը երկրի ճգնաժամի հիմնական պատճառն են եղել: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Էր Ռիադն անհանգստացած է, որ շոշափելի արդյունքների չեն հասել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննությամբ, որը մեկ տարի առաջ ավերել էր մայրաքաղաքի մի մասը: Նա նշել է, որ Լիբանանին տրվող ցանկացած օգնություն կապված կլինի այս երկրում լուրջ բարեփոխումների հետ:

Չորեքշաբթի օրը լիբանանյան թուլացած տնտեսության համար օգնության համաժողովը 370 մլն դոլար է հանգանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ