News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Մակունցի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում վարչապետի կողմից վատ որոշում է, ինչպես իր մյուս նշանակումների դեպքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

«Նրանք ԱՄՆ-ից հետ են կանչել փորձառու դեսպանի՝ Վարուժան Ներսեսյանին՝ նրան փոխարինելով անկարող և անփորձ անհատով, որը Փաշինյանի մտերիմներից է՝ կուսակցության անդամ։ Դա շատ վատ հետևանքներ է ունենալու թե՛ Հայաստանի, թե՛ հայության շահերի համար, խառնելու է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, վատ ազդեցություն է ունենալու ամերիկահայության վրա, որը դեմ է այս նշանակմանը»,- նշեց Սասունյանը։

Նա հայտնեց, որ ամիսներ առաջ զգուշացրել են Փաշինյանին, որ չանի նման բան։

«Բայց, ինչպես միշտ, Փաշինյանը չի լսում որևէ մեկի խորհուրդը՝ անում է այն, ինչ ինքն է միակամ ցանկանում։ Մենք՝ որպես հայրենասեր հայեր, պատրաստ ենք աջակցել մեր դեսպանին, մեր կառավարությանը՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Եթե մենք ցանկանում ենք Մակունցին օգնել, ապա նա ևս պետք է ցանկանա, որ մենք դա անենք։ Եթե նա ցանկանա դա, մենք պատրաստ ենք աջակցել մեր խորհուրդներով ու մեր կապերով։ Բայց, ինչպես ասացի, դա նրանից է կախված՝ եթե չցանկանա մեր խորհուրդները լսել, ապա մենք չենք էլ կարողանա նրան խորհուրդ տալ և աջակցել։ Սա ինձ իմ 50 տարվա փորձն է հուշում՝ Հայաստանի թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների օրոք»,- նշեց Սասունյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ