News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անտառային հրդեհը Կալիֆոռնիայի նահանգում, որն ստացել է «Դիքսի» անվանումը, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տարածվում է մեծ արագությամբ եւ արդեն ընդգրկել է 112 հազար հեկտար մակերես։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է նահանգի հրշեջ գերատեսչությունը։

Ծառայության տվյալներով՝ ներկա պահին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հրդեհի մակերեսի ընդամենը 35 տոկոսը, ընդ որում՝ հուլիսի վերջից այն ավելացել է գրեթե երեք անգամ։ Նահանգում այս տարվա ընթացքում գրանցվել է անտառային հրդեհների ավելի քան 6 հազար օջախ, կրակը ոչնչացրել է 234,5 հազար հեկտար անտառ եւ 400 շենք։

Ինչպես տեղեկացնում է The Mercury News թերթը, շոգի, քամու պոռթկումների եւ 10 տոկոսից պակաս խոնավության պատճառով գրեթե անհնար է կանխատեսել կրակի տարածման տեմպերը, որն արդեն մոտենում է հանրահայտ հանգստավայրերին, մասնավորապես՝ Ալմանոր լճին։ «Իսկապես չեմ հասկանում, թե սա ինչի կվերածվի մի քանի օր հետո։ Այս հրդեհը պարզապես հսկայական է»,- պարբերականը մեջբերում է հրշեջների ներկայացուցիչ Ռիկ Քարհարթի խոսքերը։

Սպասվում է, որ առաջիկա օրերին հրդեհի ծուխը կհասնի Սան Ֆրանցիսկո՝ նահանգի խոշոր քաղաքներից մեկը։ Տեղի իշխանությունները պատրաստվում են նախազգուշացնել օդի որակի լուրջ վատացման մասին։

Կրակի դեմ պայքարում գործի են դրվել 5 հազար հրշեջներ։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ քամին կարող է փոքր-ինչ հանդարտվել ուրբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ