News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այս պահին ընթանում է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությունը: Միակ թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է:

Նշենք, որ օրենսդրության համաձայն ԱԺ 3 փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե արդյոք իշխող խմբակցությունը կքվեարկի Իշխան Սաղաթելյանի օգտին, թե ոչ: Այստեղ ինտրիգն այն է, որ իշխող խմբակցությունը կարող է չընտրել Իշխան Սաղաթելյանին, իսկ ընդդիմությունն էլ որոշի, որ որեւէ այլ անձի թեկնածություն չի առաջարկում:

Նախկինում այդ հարցը կարգավորվում էր խմբակցությունների միջեւ համաձայնությամբ, սակայն այս դեպքում ընդդիմադիր խմբակցությունները չեն կոնտակտի մեջ չեն մտնում իշխող խմբակցության հետ:

Սակայն վերջին պահին ՔՊ-ի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ներկայացնելով խմբակցության տեսակետը ասաց. «Իրականում չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման բնականոն ընթացքը եւ ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող  խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի»:

Տպել
Ամենաշատ