News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեր գործընկերներն այս պահին պատրաստ չեն այդ քննարկմանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում խորհրդարանի լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկել են ընդդիմադիր խմբակցությունների հետ, թե ԱԺ հանձնաժողովներից որոնք որ խմբակցության ներկայացուցիչներն են ղեկավարելու:

«Մենք բաց ենք այդ քննարկման համար, ես բազմիցս դիմել եմ մեր գործընկերներին, որ այդ քննարկումը տեղի ունենա, բայց նրանք անընդհատ պատրաստ չեն դրան: Ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ ինչ կլինի, եթե այդպես էլ ընդդիմադիրները չգան քննարկման, ԱԺ խոսնակն արձագանքեց. «Չի կարող նման բան լինի: Նախ, որովհետեւ օրենքն արդեն դա կարգավորում է, այդ պարագայում եթե չի ներկայացվում որեւէ թեկնածու, մեխանիկորեն դա անցնում է իշխող խմբակցությանը»,-ասաց նա:

Հարցին, թե իշխող ուժի համար կա՞ն սկզբունքային հանձնաժողովներ, որոնց նախագահները պետք է լինեն իրենց խմբակցության ներկայացուցիչներ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այո, կան, այդ որոշումը մենք մեր ներսում ունենք: Յուրաքանչյուր սցենարի պաևրագայում պատրաստ ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ