News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը փնտրում է 5.8 հազար դոլար արժողությամբ վիսկիի շիշը, որը Ճապոնիայի իշխանությունները նվիրել էին նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին 2019 թվականին, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:

Այն մասին, որ շիշը ստացվել էր Ճապոնիայի իշխանություններից, ասվում էր ԱՄՆ-ի Դաշնային ռեգիստրի 2019 թվականի տարեկան զեկույցում: Ըստ ամերիկյան օրենքների՝ Պետդեպարտամենտի ղեկավարը չէր կարող դա ընդունել, քանի որ ամերիկացի պաշտոնյաներին արգելվում է նվերներ ստանալ, որոնց արժեքը գերազանցում է 390 ԱՄՆ դոլարը:

Ընդ որում, հայտնի չէ՝ արդյոք նվերը հանձնվել է Պոմպեոյին, քանի որ այդ ժամանակ նա աշխատանքային այցով գտնվում էր Սաուդյան Արաբիայում: Պոմպեոյի փաստաբան Վիլյամ Բյորքը եւս հայտարարել էր, որ պատկերացում չունի շշի մասին եւ չգիտի, թե ինչ է պատահել դրա հետ կամ որ ԱԳՆ-ն հետաքննում է դրա գտնվելու վայրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ