News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատախազական լիազորությունների իրականացման ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում տվյալներ են ստացվել մարզի տարածքում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպքերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից:

Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի՝ Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի հատվածում, գազալցակայանում լիցքավորվելուց հետո, ընթացքի մեջ «Մերսեդես–Բենց Е-350» մակնիշի ավտոմեքենայի գազի գլանոթը պայթելու հետևանքով անզգուշությամբ վերջինիս մահն առաջացնելու փաստի առթիվ:

Բացի այդ, 2021թ. հուլիսի 28-ին «Իջևան» ԲԿ-ից հոաղորդում է ստացվել, որ մարմնական տարբեր վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով  նշված մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում,  N ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանում «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ գազի գլանոթը պայթելու հետևանքով: Տեղի ունեցած դեպքերի կոնկրետ պատճառի պարզման նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1101-Ն որոշման՝ լիցքավորման ավարտի ճնշումը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա, մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ լիցքավորման ավարտին ճնշումը գլանոթում կազմում է 19,6 ՄՊա-ից ավելին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կայնքի և առողջության համար:

Հաշվի առնելով նման խախտումների արդյունքում առաջացող ծանր հետևանքները՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազը գրություն է հասցեագրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝  ձեռնարկելու միջոցներ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված՝ գազալցակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները հայտնաբերելու, սահմանված կարգով ընթացք տալու և նմանատիպ հետագա դեպքերի հնարավորությունը բացառելու ուղղությամբ:

Մարզի դատախազը նշել է, որ միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է իրականացվի մարզի տարածքում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մշտադիտարկում, կատարվեն հաճախակի անակնկալ ստուգայցեր՝ սահմանված տեխնիկական կանոնակարգերի անշեղ պահպանումը մշտական դարձնելու նպատակով: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ