News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Bloomberg թերթի վերլուծաբանները նշել են այն երկրները, որոնցում բնակչության մեծ մասը պատվաստված է:

Առաջատարներից են Արաբական Միացյալ Էմիրությունները (65.1 տոկոս), Չիլին (64.5 տոկոս), Բելգիան (60.6 տոկոս), Իսրայելը (59.5 տոկոս), Իսպանիան (59 տոկոս):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրիեսուսը կոչ է արել այն երկրներին, որտեղ բնակչության զգալի մասն արդեն ստացել է պատվաստանյութերի երկու դեղաչափերն էլ,  դադարեցնել կրկնակի պատվաստումները եւ դեղաչափերով կիսվել աղքատ երկրների հետ:

Այն երկրներին, որոնք արդեն հայտարարել են կրկնակի պատվաստման մասին, այդ թվում՝ Իսրայելը, Ֆրանսիան, Գերմանիան, Մերձավոր Արեւելքը եը Ռուսաստանը, ԱՀԿ ղեկավարը կոչ է արել «բուստերային» դեղամիջոցներ ուղարկել այն երկրներ, որտեղ պատվաստված է բնակչության տասը տոկոսից պակասը: Դրանց թվում են Ուգանդան (0.1 տոկոսից պակաս), Չադի Հանրապետությունը (0.1 տոկոս), Թուրքմենստանը (0.2 տոկոս), Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը (0.2 տոկոս) եւ Մավրիտանիան (0.2 տոկոս):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ