News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե իշխանությունն իր կամքով ու պատկերացումներով ձեւավորի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, մենք այդ հանձնաժողովի գործունեությունը ի սկզբանե կգնահատենք ոչ արդյունավետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում խորհրդարանի լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա հստակ պատասխան չտվեց, թե արդյոք այդ դեպքում իրենք չեն մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին, միայն ասաց. «Չի կարող իշխանության կողմից ձեւավորվի հանձնաժողով, որը կքննի հենց այդ իշխանության գործունեությունը:

Մենք ներկայացնելու ենք մեր պատկերացումները, մեր պայմանները, առաջարկությունները: Մենք գտնում ենք, որ այդ հանձնաժողովը պետք է լինի լիարժեք անկախ, ինքնուրույն, որ իրականացնի համակողմանի եւ ամբողջական ուսումնասիրություն: Հակառակ պարագայում դա կլինի հերթական ձեւական քայլը:

Մենք ամբողջ պատկերացումը դեռ չունենք, թե իրենք ինչ մոտեցում ունեն: Երբ կգա դրա ժամանակը, կխոսենք: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ այդ հանձնաժողովի ստեղծման գաղափարը մենք հնչեցրել ենք վաղուց, դրա անհրաժեշտությունը կա»:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ հանձնաժողովից ակնկալում են, որ պետք է տա բազմաթիվ հարցերի պատասխան. «Ընդ որում ոչ միայն պատերազմի շրջանում, այլ  նաեւ դրանից առաջ: Մենք կարեւորում ենք, թե ինչ կարող էր անել այս իշխանությունը այդ պատերազմը կանխելու համար, որ չի կանխել: Արդյոք կանխատեսում էին պատերազմ, թե ոչ: Եթե կանխատեսում էին, ինչու չէին պատրաստվում:

Ես որքան գիտեմ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցի էր, որը հետո եթեր չգնաց: Արդյոք ինքն այդ օրը գիտեր, որ 2 օր հետո լինելու է պատերազմ: Շատ կոնկրետ հարց եմ տալիս. Ինչու այդ հարցազրույցը եթեր չգնաց: Այս պատերազմի մեղավորը եւ պատասխանատուն, պատերազմի արդյունքների, մենք համարում ենք այսօրվա իշխանությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ