News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ձեր իշխանությունը հիմնված է բաժանման, ատելության խոսքի տարածման վրա։ Այս մասին ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի պաշտոնի թեկնածության քննարկման ընթացքում օգոստոսի 5-ին ասաց պաշտոնի միակ թեկնածու, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով կառավարող մեծամասնության պատգամավորներին։

Նա, մասնավորապես, հիշեցրեց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից մեկի հայտարարությունը, որն ավելի վաղ ասել էր, որ հանրապետության Ազգային ժողովի ամբիոնը սրբություն է։ «Այդ երբվանի՞ց Ազգային ժողովի ամբիոնը դարձավ սրբություն։ Ինձ համար սրբությունը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին է, որ տրվեց թուրքերին ձեր կառավարման օրոք։ Ինձ համար սրբությունը Դադիվանքն է, որն այսօր գտնվում է թուրքերի հսկողության տակ։ Ազգային ժողովի ամբիոնն ինձ համար սրբություն չէ։ Ինձ համար այս ամբիոնը տեղ է, որտեղ ես կարող եմ դիմակներ պատռել, ճիշտն ասել Հայաստանի քաղաքացիներին եւ չստացած հարցերի պատասխաններ ստանալ»,- նշեց Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ