News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյնա, Վազգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան։ Հանրապետականում դժվար չէ ընտրել մոդել, որի նման փորձես կառուցել քաղաքական կարիերադ, բա դուք ի՞նչ եք ուզում դառնալ, պարոն Պապոյան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին։

«Ո՞վ եք ուզում դառնալ։ Մարդը, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկո՞սը։ Մարդը, որը խախտել է մեր սահմանների անվտանգությո՞ւնը։ Մարդը, որը մուրում է խաղաղությո՞ւն։ Դուք նաև ժամանակին երազել եք դառնալ Հանրապետականից պատգամավոր, բայց դա բավական բարդ է՝ հաշվի առնելով Հանրապետականի մրցակցությունը, բայց բավական հեշտ ստացվեց ՔՊ-ով։ Դահլիճում մասնագիտությամբ բժիշկ պատգամավորները կփաստեն, որ երազախաբությունը բուժվող հիվանդություն է»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանը նաև Պապոյանին հիշեցրեց այն տարիները, երբ նա հպարտությամբ կրում էր Հանրապետականի կրծքանշանը

«Ես վստահ եմ, որ դուք Հանրապետականի կրծքանշանն ու դուխով գլխարկը մի տեղ պահել եք, որ երբ ժամանակը գա Հանրապետականինը հագնեք, որը մենք ձեզ թույլ չենք տա, բայց խնդիր չկա։ Ես ուզում հիշեցնել այն ժամանակները, երբ ժողինստիտուտում՝ ՀՊՏՀ-ում, դուք հերթ էիք կանգնած, որպեսզի սեղմեք Արմեն Աշոտյանի ձեռքը։ Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում Հանրապետականի զինանշանը, ի դեպ, այդ զինանշանը հենց այդպես էլ պետք է կրել, կան համացանցում։ Եթե չափոսոսեմ իմ ֆեյսբուքյան էջը, այսօր կտեղադրեմ»,- հավելեց Մամիջանյանը։

Հավելենք, որ իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ելույթում խոսելով «Պատիվ ունեմ» դաշինքից մի երիտասարդ պատգամավորի մասին նշել էր, որ նա երազում է դառնալ Արմեն Աշոտյան։

«Փոքրիկ Աշոտյանի երազանքը նույնպես երազանք է, որը իրավունք ունի լինել, ինչպես մեր մնացած մանուկներինը, պատանիներինը»,- ասաց Պապոյանը։

Տպել
Ամենաշատ