News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ քվեարկությունից հետո կրկին չընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։

Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Նշենք, որ առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանի օգտին քվեարկել էր 53 պատգամավոր եւ ընդամենը մեկ ձայն չէր բավականացրել ընտրվելու համար:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը (Մհեր Սեդրակյանի որդին - խմբ), հարգելի պատճառներով բացակայում էր նիստից։

Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իշխող ուժն ապահովելու է անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի այդ պաշտոնում։ Սակայն, ինչպես տեսանք, մեկ ձայնի պատճառով, Սաղաթելյանին չհաջողվեց ընտրվել այդ պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ