News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Քսանմեկերորդ դարի սկզբից ջրհեղեղների բախված մարդկանց թիվն ավելացել է 24 տոկոսով՝ տասն անգամ ավել, քան գիտնականների նախկին կանխատեսումներն էին: Հաղորդում է The Nature ամսագիրը:

Այդպես, արբանյակային դիտարկումներն օգնել են Cloud to Street-ի մասնագետներին որոշել, որ ջրհեղեղի բարձր ռիսկ ունեցող տարածքներում բնակչության աճը պայմանավորված է այդ տարածաշրջանների տնտեսական զարգացմամբ: Ընդ որում, մարդկանց խոցելի խմբերը հաճախ պարզապես ստիպված են բնակություն հաստատել հեղեղումների գոտիներում:

Ինչպես նշված է հոդվածում, 2000-ից 2018 թվականների ընթացքում հեղեհվել է 2.23 միլիոն քառակուսի մետր տարածք, ինչի արդյունքում տուժել է 255 -ից 290 մլն մարդ:

Զրհեղեղների գրեթե 90 տոկոսը տեղի է ունեցել Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում, հատկապես` Ինդոսի, Գանգես-Բրահմապուտրա եւ Մեկոնգ գետերի մեծ ավազաններում: Արբանյակային տվյալները եւս ցույց են տվել այս միտման աճը Հարավային Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի երկրներում:

Cloud to Street-ի մասնագետները պնդում են, որ կլիմայի եւ ժողովրդագրական փոփոխությունների պատճառով մինչեւ 2030 թվականը ջրհեղեղները կազդեն 25 նոր երկրների բնակչության վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ