News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Առաջին անգամ պարզվեց, որ մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել. պարզվեց նշում է արվել եւ «կողմ եմ», եւ «դեմ եմ» սյունակներում. Մեկ ասում էիք, որ «Հայաստան» դաշինքից մեկ պատգամավոր ներկա չի եղել, դրա համար է խնդիր առաջացել, հետո ասում էինք, որ էդ հանգամանքն էլ ենք հաշվի առել եւ այդ մեկ ձայնն էլ ենք փորձել ապահովել, բայց այդ անվավերն է պատճառը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ վարդեւանյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության մասին:

«Այդ դեպքում ինչո՞ւ ենք խոսում այդ մեկ բացակայող պատգամավորի մասին: Ստացվում է՝ դուք տեղյակ էիք դրանից, այդ հանգամանքը հաշվի էիք առել, բայց մի քանի անգամ այդ շեշտադրումը կատարվում է: Որ ի՞նչ արվի դրանով: Երկրորդ ընտրության ժամանակ 5 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, 5-ն էլ ունեն նույն խնդիրը, ինչ առաջին ընտրության ժամանակ»,-ասաց նա՝ նկատելով, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները շահագրգռված են, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ, իսկ իշխող խմբակցությունը չունի այդպիսի շահագրգռվածություն:

«Նման ակնհայտ պայմաններում փորձել մեղքը բարդել ընդդիմադիր խմբակցությունների վրա, ախր դրա համար էլ տաղանդ պետք է ունենալ:

Ձեր գործխընկերը հստակ ասաց, որ իրենք այդ շահը չունեն: Եթե ձեզ մոտ շահը չկա, ուրեմն ստացվում է, որ ձեր ցանկությունն է ունենալ այսպես կոչված, ձեզ համար ցանկալի, Սահմանադրության 104-րդ հոդվածի իմաստով ԱԺ նախագահի տեղակալ, որն աբսուրդ է: Սա ձեր կողմից ոչ բարի կամքի դրսեւորում է, սա Սահմանադրությամբ նախատեսված անուղղակի պարտականություն է: Եթե մեր թեկնածխուն չընտրվի, նորից ենք առաջադրելու, դուք սրանով ի՞նչ եք ուզում, որ ձեզնից քվե խնդրվի՞: Ձեզնից մի բան կարելի էր խնդրել, որ օրինակ, դուք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած չլինեիք: Բայց չենք խնդրելու:

Նորից կրկնեմ, անվավերները կազմակերպված բնույթ է ունեցել եւ այդտեղ շահագրգռվածություն ունի միայն մեկ կողմ, դա դուք եք»,-ասաց Վարդեւանյանը՝ դիմելով իշխող խմբակցությանը:

«Դուքուզում էինք հասնել նրան, որ Իշխան Սաղաթելյանը ձեզ ասեր՝ խնդրում եմ, ինձ քվե տվե՞ք: Իհարկե, չի խնդրելու»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ