News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ»  միջազգային մրցույթին, որին ներկայացվել է  50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը:

«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգ

Սերգեյ Գալստյան, «Փարաջանով. Հանդիպումներ և ոչ միայն» (Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Մշակութային երկխոսություն» անվանակարգ

Սաթենիկ Վարդանյան, «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» (Երևան, «ԷդիթՊրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Մանկապատանեկան գիրք» անվանակարգ

Նարինե Միրզոյան, «Քչից-շատից, ամեն ինչից» (Ամբողջական հավաքածու», նկարազարդ, ուսուցողական հանրագիտակ, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«ART-Գիրք» անվանակարգ

«Փարավոն Միրզոյան» (Գիրք-ալբոմ, Երևան, «ՆԱՀԱՊԵՏ» հրատարակչություն, 2020 թ.):

Մրցույթին ներկայացված մյուս գրքերը և ալբոմները տարբեր անվանակարգերում արժանացել են պատվավոր մրցանակների:

«Գիտություն և կրթություն» անվանակարգ

Լևոն Լաճիկյան, «Հայկական եկեղեցիներ. 24 բացիկ» (Բացիկաշար-ալբոմ, Երևան, «ԷդիթՊրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Իմ երկիրը» անվանակարգ

Լուսինե Մխիթարյան, «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» (Հարթակար և հյուսվածկար, վարպետության դասեր, Երևան, «Զանգակ» 2020 թ.):

«Նկարազարդումների արվեստ» անվանակարգ️

Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ Հրեշը» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2020 թ.):

«Անկախ պետությունների համագործակցություն» անվանակարգ

Եվգենյա Էվոյան, «Գազարագույն Զատիկի կորած կետիկները» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2020 թ.):

Նշենք, որ «Գրքարվեստ»  միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջազգային մասնագիտական ժյուրիի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանը: Մրցանակները կհանձնվեն այս տարի սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Գրքարվեստ»  միջազգային մրցույթն ամենամյա է, որտեղ հայաստանյան գրահրատարակչական արտադրանքը մշտապես արժանացել  է մրցանակների՝ գրեթե բոլոր անվանակարգերում՝ հաճախ նվաճելով նաև «Գրան պրի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայություններն ամփոփել են 2022-ի գործունեության արդյունքները եւ 2023-ի առաջադրանքներ դրել
Հաշվետու ժամանակաշրջանում Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի մշտական աշխատանքային մարմինը ամբողջ ծավալով ապահովել է․․․
Հայաստանում ԵՄ դիտորդների հայտնվելը կապված է Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու ցանկության հետ․ Զատուլին
Սա հենց վկայությունն է այն բանի․․․
ՏԿԵ փոխնախարարը մեկնել է Մոսկվա. նա կմասնակցի ԱՊՀ միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիայի խորհրդի նիստին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Մոլդովայի ԱԳՆ-ն ԱՊՀ-ին անդամակցության պահպանման նպատակահարմարություն չի տեսնում
Նրա խոսքով, Մոլդովայի կառավարությունը վերլուծում է ԱՊՀ շրջանակներում պայմանագրերի պահպանման անհրաժեշտությունը․․․
Փաշինյանի իշխանությունը գնում է իր դաշնակցին փոխելու ուղիով․ ցանկանում է տարածաշրջանում ներգրավել Արեւմուտքին. Զատուլին
Այն հույսով, որ Արեւմուտքը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կօգնեն լուծել հարցերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ․․․
Պուտինն Ուզբեկստանի նախագահի հետ հեռախոսով քննարկել է ապրանքաշրջանառության ավելացման հարցերը
ՌԴ նախագահը Ուզբեկստանի նախագահի հետ հեռախոսով քննարկել է նաեւ էներգետիկ համագործակցության հարցը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ