News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների մշակութային եւ պատմական ժառանգության խնդիրներին: Բոլորը դա գիտեն: Այս մասին ասաց ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը գնահատում ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք մի քանի ամիս է, ինչ խանգարում են հայ հոգեւորականներին մուտք գործել Դադիվանքի վանք:

«Համոզված ենք, որ սա հումանիտար կարեւոր թեմա է, որը մենք պարբերաբար բարձրացնում ենք ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի պաշտոնյաների հետ շփումների ժամանակ: Ռուս խաղաղապահներն ուղեկցում են ուխտավորների խմբերին, ովքեր այցելում են Դադիվանք, Ամարաս եւ Գանձասար վանքեր: Մենք վճռականորեն աջակցում ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության վաղ կազմակերպմանը, որը կարող է տեղում գնահատել գործերի վիճակը: Խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսադաշտում է»,- ասաց նա:

Ինչպես արդեն հաղորդվել էր, Ադրբեջանն արդեն երեք ամիս է, ինչ արգելում է հայ քահանաներին մուտք գործել Դադիվանք (12-13 -րդ դարերի հայկական վանք, որը ադրբեջանական իշխանությունները քարոզչական նպատակներով առանց որեւէ պատմական հիմնավորման որպես ալբանական տաճար էին ներկայացնում - խմբ.): Նրանց նույնիսկ արգելված է մուտք գործել վանական համալիրի տարածք: Դադիվանքը նաեւ զրկվել է իր ուխտավորներից. Ադրբեջանն այս տարվա մայիսից նրանց արգելել է տաճարի տարածք մտնել եւ կրկին` առանց որեւէ պատճառաբանության:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ