News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի կլիմայական պայմանները զգալի են դարձրել կենցաղավարության տարրական պայմանների բացակայության խնդիրը: Փոքրիկ սենյակում երկու երեխա մեծացնելը բավականին բարդ է եղել: Ընտանիքի հայրը՝ զինվորական Արմանը, որոշել է ընդարձակել տարածքն ու քարե տուն կառուցել, սակայն երազանքը հեշտ իրականացվողներից չի եղել:

Հայրենիքի պաշտպանությունն ու ընտանիք հոգսերը նույն պատասխանատվությամբ ստանձնած երիտասարդ զինվորականին աջակցել են բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Թեև տան կառուցման ժամանակահատվածն առանձնապես բարեհաջող չի եղել, սակայն գործընկեր կազմակերպությունների աջակցությունն ու տանտերերի համառ ջանքերը ցանկալի արդյունք են տվել. Տորֆավանում բնակվող Գալստյաններն այժմ արդեն ընդարձակ ու լուսավոր, քարե տան տեր են դարձել:

«Որդիս դիրքերում է՝ սահմանին. իր ընտանիքն ու մեր հայրենիքն է պաշտպանում: Ես պիտի փորձեմ փոխանցել ոչ միայն իմ, այլև որդուս զգացողությունները: Տարիներ առաջ մտածում էի՝ կլինի՞ մի օր, որ տղաս իր ընտանիքով քարե տան մեջ ապրի ու շարունակի մնալ իր գյուղում: Այժմ հանգիստ խղճով ասում եմ, որ երազանքներս իրականություն են դարձել»,- ասել է տանտիրոջ հայրը՝ Նվեր Գալստյանը:

«Հոգով և մտքով հարուստ մարդը խնդիրները հաղթահարելու իր բանաձևն ունի։ Նա դա անում է համբերատար, հավատով ու կամքով։ Համոզված եղեք, որ դուք այդ կամքն ու օրինակը փոխանցում եք ձեր զավակներին։ Հարյուրավոր խոսքերի փոխարեն` նրանք տեսնում են տունը շենացնելու և հայրենիքը սիրելու գործնական օրինակներ։ Դժվար օրերն արդեն անցյալում են։ Նոր նպատակներ սահմանեք և նույն վճռականությամբ իրագործեք դրանք»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այն վիճակը, որը տեսել ենք առաջին այցելության ժամանակ և հիմա՝ անհամեմատելի է: Հողե պատեր կային, ամբողջ ընտանիքը մեկ սենյակում էր հավաքվել: Այժմ ամբողջովին այլ պատկեր է: Հին՝ խոնավ ու հողաշեն սենյակից ոչինչ չի մնացել: Հիմա  ընտանիքն ապրում է կոմունալ հարմարություններով, ընդարձակ ու լուսավոր տան մեջ: Թեև  համավարակը զգալի ազդեցություն ունեցավ մեր ծրագրերի ընթացքի վրա, սակայն ընդհանուր առմամբ՝ հաջողեցինք: Բոլորս գիտակցում էինք, որ պետք է պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Միասին՝ հաջողեցինք», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են գրանցում հանրապետության տարբեր մարզերում: Գործակցող կողմերն ընթացիկ տարում նախատեսում են տան երազանքն իրականություն դարձնել 84 ընտանիքի համար: Շահառուների ցանկում կան այնպիսի ընտանիքներ, որոնք, հանգամանքների բերումով, ստիպված են տուն կառուցելու դժվարին գործն սկսել երրորդ անգամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բարեփոխումների այս փուլում Հանրային հեռուստատեսությունը մեր ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է. ԿԳՄՍ նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից ցանկանում եմ ընդգծել՝ ոլորտային բարեփոխումների այս փուլում Հանրային...
Մեր հեռուստատեսությունը լիարժեք հասել է իր ամենակարևոր որակին՝ խոսքի ազատությանն ու գրաքննության մերժմանը. Խաչատուրյան
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հանրային հեռուստատեսության...
ՀՀ-ում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա. Փաշինյանի շնորհավորանքը՝ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով
4 տարում Հանրայինը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել...
«Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Հարց՝ Բաղրամյանին
Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի...
Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
Համագործակցելով «Լոֆթ»-ի հետ՝ մենք աջակցում ենք հենց այդ երիտասարդներին՝ նրանց տալով որակյալ ժամանցի, ծանոթությունների հնարավորություն...
Լիցքավորի՛ր  էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
Team Energy կայանների արագ և գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար...
Ամենաշատ