News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 03
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Հունաստանը գիշերային պարետային ժամ է սահմանել եւ արգելել է երաժշտությունը զբոսաշրջային երկու հայտնի կղզիներում՝ COVID-19-ի տարածումը զսպելու համար, հայտնում է AP-ն:

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրվանից եւ կգործեն մինչեւ օգոստոսի 13-ը՝ վարակիչ հիվանդությունների փորձագետների կոմիտեի առաջարկությամբ, որը խորհրդատվություն է տրամադրում Հունաստանի կառավարությանը:

Տուժած շրջաններն են Ջաքինթոս կղզին՝ արեւմտյան Հունաստանում, որտեղ համաճարակաբանական բեռը մեկ շաբաթ առաջվա համեմատ վատացել է 69%-ով, եւ Կրետեի Խանիա քաղաքը, որտեղ այն աճել է 54%-ով:

Սահմանափակումները ներառում են գիշերային պարետային ժամ եւ երաժշտության ամբողջական 24-ժամյա արգելք բոլոր ժամանցի վայրերում: «Մենք կոչ ենք անում այս տարածքներում բնակվողներին եւ այցելուներին լիովին հետեւել վիրուսի տարածումը սահմանափակող միջոցառումներին»,- հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի 2 թերապևտ «Covid-19»-ի դեմ 8 անձի պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել...
Չինաստանը կորոնավիրուսի նոր ալիքի պիկին է պատրաստվում
Հունիսի վերջին նոր դեպքերի թիվը կկազմի շաբաթական մոտ 65 միլիոն...
ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակից տնտեսական վնասը հասել է 14 տրիլիոն դոլարի․ LA Times
Միեւնույն ժամանակ, առողջապահական ծախսերի ծավալը կարող է տարբեր լինել՝ կախված ԱՄՆ-ում մահացության մակարդակից․․․
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման պահանջը
Մայիսի 12-ից օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման պահանջը հանվել է...
Հարավային Կորեայի իշխանությունները հունիսի 1-ից կչեղարկեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները
Չեղարկվում է նաեւ ուղեւորների կողմից երկիր ժամանելուն պես ՊՇՌ թեստ հանձնելու հանձնարարականը․․․
ԱՄՆ-ի իշխանությունները մայիսի 12-ից չեղարկում են օտարերկրացիների համար Covid-ի դեմ պարտադիր պատվաստումը
Պարտադիր պատվաստումը կդադարեն պահանջել նաեւ ԱՄՆ-ի «որոշ ոչ քաղաքացի բնակիչներից ցամաքային սահմանը հատելիս․․․
Ամենաշատ