
Սուդանում դատարանը մահապատժի է դատապարտել ռազմականացված կազմավորման 6 անդամի, հաղորդում է AP-ը:
Նրանք մեղադրվում են երկու տարի առաջ ուսանողական ցույցի ժամանակ 6 մարդու սպանության մեջ:
Դատավորն իր խոսում նշել է, որ դպրոցականները եւ ուսանողները 2019-ի հուլիսին դուրս էին եկել Օբեյդի փողոցներ: Սակայն նրանց ծեծի են ենթարկել: Դատավորը հայտնել է, որ երբ ուսանողները ի պատասխան քարեր են նետել, ռազմականացված ջոկատները կրակ են բացել, ինչի հետեւանքով 6 մարդ է զոհվել: