News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առյուծները երեք փոքր երեխայի են սպանել են Տանզանիայի վայրի բնության Նգորոնգորո աշխարհահռչակ արգելավայրի մոտ, հայտնում է AFP-ն:

Ըստ Առուշայի ոստիկանապետ Ջասթին Մասեջոյի, 9-11 տարեկան երեխաները գնացել են Նգորոնգորոյի արգելավայրի մոտ գտնվող անտառ՝ անհետ կորած կենդանիներին փնտրելու համար:

«Այդ ժամանակ առյուծները հարձակվել եւ սպանել են երեք երեխաներին»,- հավելել է նա:

Տանզանիայի հյուսիսում Նգորոնգորոն Համաշխարհային ժառանգության օբյեկտ է, որտեղ ապրում են վայրի կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ, հովազներ եւ ընձառյուծներ:

Տանզանիան թույլ է տալիս որոշ համայնքների, ինչպիսին են օրինակ մասայիները, որոնք վայրի կենդանիների հետ միասին են արածեցնում իրենց անասուններին, ապրել ազգային պարկերում: Սակայն նրանք հաճախ են բախվում այն կենդանիների հետ, որոնք կարող են հարձակվել մարդկանց վրա, ընտանի անասունների վրա եւ ոչնչացնել բերքը:

Անցյալ տարի Տանզանիան 36 առյուծ է վերաբնակեցրել Սերենգետի ազգային պարկից՝ շրջակա համայնքների մարդկանց եւ խոշոր եղջերավոր անասունների վրա հարձակումներից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ