News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ օգոստոսի 5-ին, ավարտեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, որի լիազորությունները կասեցված են, պատասխանատվության ենթարկելու հարցով դատական նիստը: ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց՝ ԲԴԽ որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին ժամը 15:00-ին:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստն ընդմիջվել էր armdaily.am-ից լրացուցիչ ապացույցներ պահանջելու հիմքով ՝ մասնավորապես Դավիթ Գրիգորյանի հետ հարցազրույցի ձայնագրությունը: ԲԴԽ-ն ստացել է լրատվամիջոցի պատասխանը:

Գագիկ Ջհանգիրյանն այն ընթերցեց. «Ձայնագրությունները պահպանվում են առնվազն երեք ամիս: Դավիթ Գրիգորյանի հետ հարցազրույցն արվել է մարտի 30-ին, հետևաբար նյութական կրիչի վրա այն չի պահպանվել: Համենայն դեպս, հարցազրույցի հրապարակումից հետո դատավոր Գրիգորյանը որևէ առարկություն, պահանջ չի ներկայացրել լրատվամիջոցին»:

Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:

«Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական՝ դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի՝ վերաորակման մասին խոսելն ավելորդ է»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:

Տպել
Ամենաշատ