News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Մի երկրում, որտեղ ուսուցչի աշխատավարձը 80 000 դրամ է, սոցիալական ապահովության նախկին նախարարի համար 250 հազար դրամ գումարը չնչին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյան:

«ՉՆՉԻՆ ՄԱՐԴԻԿ
Սոցիալական ապահովության նախկին նախարարի կարծիքով 250 000 դրամը չնչին գումար է։ Եթե մի երկրում, որտեղ աղքատության և գործազրկության բարձր տոկոսներ են, սոցապ նախկին նախարարի համար այդ գումարը չնչին է։ Մի երկրում, որտեղ ուսուցչի աշխատավարձը 80 000 դրամ է, այդ գումարը չնչին է։ Ի՞նչ ասես, երբ մարդը նստած նախարարի պաշտոնին, ոչ թե մտածում է իր ոլորտում իրավիճակ փոխել, այլ միայն վայելում է պաշտոնը բարձր աշխատավարձով, պարգևավճարներով, ծառայողական մեքենաներով և այլ արտոնություններով, իսկապես իր համար ապագա կա և 250 000 դրամը չնչին գումար է։ Խոսքը վերաբերում է բոլոր նախարարներին և այն պատգամավորներին, ովքեր կօգտվեն այդ գումարներից»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ