News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հավանություն է սանիտարական անցագրերի ներդրմանը, հաղորդում է France Info-ն:

Նախագիծը քննարկվել է վարչապետի նախաձեռնությամբ:

Նշվում է, որ այդպիսով օրենսդիրները հավանություն են տվել քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքին:

Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրումից հետո: Ակնկալվում է, որ դրա հիմանական կետը՝ սանիտարական անցագրերի ներդրումը, կսկսի գործել այդ շաբաթվա վերջին:

Հիշեցնենք, որ այսպես կոչված «սանիտարական անցագիրը» QR-կոդ է, որը պարունակում է տեղեկություններ պատվաստման, կորոնավիրուսով վարակման կամ կորոնավիրուսի բացասական թեստի մասին:

Դրա դեմ բողոքի ակցիաների են անցկացվում Ֆրանսիայում ամեն շաբաթ: Հուլիսի 31-ին փողոց է դուրս եկել ավելի քան 200 հազար մարդ, որոնցից 14 հազարը՝ Փարիզում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ