News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի որոշ բնակիչներ մշակումն արգելված կանեփ են ցանել ու մշակում, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները օգոստոսի 3-ին Հայթաղ գյուղի 38-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերեցին կանեփի 12 բույս: 52 և 56 տարեկան ևս երկու բնակչի հողամասերի զննությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին կանեփի 17 բույս: Ժամեր անց քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների փոխգործակցության արդյունքում նույն գյուղի 67-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերվեց կանեփի 78 բույս:

Հայտնաբերվածն արմատախիլ է արվել, փաթեթավորվել և կնիքվել է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր։

 

Տպել
Ամենաշատ